Ընթացիկ տարվա ինն ամսվա արդյունքներով, Ռուսաստանը գրեթե կրկնակի կրճատել է հագուստի ներկրումը Թուրքիայից՝ մինչև 253 միլիոն դոլարով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական վիճակագրական գործակալության տվյալները։
Լրատվամիջոցի հաղորդմամբ, դրամական արտահայտությամբ ամենաշատը նվազել են վերնահագուստի և տրիկոտաժե ապրանքների գնումները։
Այսպես, տղամարդկանց գործվածքե վերնահագուստի ներմուծումը այս տարվա երեք եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 անգամ՝ մինչև 231 հազար դոլարով, իսկ կանացի հագուստինը՝ հինգ անգամ՝ մինչև 147,7 հազար դոլարով։
Տրիկոտաժե ապրանքների ներմուծումը կրճատվել է ութ անգամ՝ 7,6 հազար դոլարով։ Մյուս ապրանքների, օրինակ գործված ձեռնոցների ներմուծումը նույնպես նվազել է չորս անգամ՝ 4,8 հազար դոլարով։
Ռուսաստանը 12-րդն է Թուրքիայի հագուստի խոշորագույն գնորդների շարքում, երկրին բաժին է ընկնում թուրքական արտահանման 2%-ը:
Ռուսաստանի հետ համեմատելի ծավալներ ունեն Ղազախստանը, Դանիան և Սաուդյան Արաբիան։ Իսկ թուրքական հագուստի ներմուծման առաջատարներն են Գերմանիան (16%), Նիդեռլանդները (12,3%) և Իսպանիան (11%)։
0Comments