ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ամերիկացի սենատորներ Մարկո Ռուբիոյի (Ֆլորիդայի նահանգ), Բիլ Հագերթիի (Տեխասի նահանգ) եւ Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելի թեկնածությունները պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Կոնգրեսի աղբյուրին։
Ինչպես նշվել է, սենատոր Թոմ Քոտոնը (Արքանզասի նահանգ) պաշտպանության նախարարի թեկնածուն է։ Նրանց շարքում, ովքեր կարող են պաշտոններ ստանալ նոր վարչակազմում, նաեւ լրագրող Թակեր Կառլսոնն է եւ Իլոն Մասկը։
0Comments