ՔՊ-ում մեկը մեկի դեմ «դոսյեներ» են հավաքում, պատրաստվում են հնարավոր իշխանափոխությանը

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Տեղեկություններ կան, որ ԱԳՆ-ում շտապ փաստաթղթեր են պատրաստում, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների՝ ՀՀ տարածքով տեղափոխումը դյուրացնելու համար։ Կազմակերպվում է նրանց անձնագրերով ու կենսաչափական անձնագրերով ՀՀ տարածքով ազատ ելումուտ անելը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» տնօրեն Նաիրի Հոխիկյանը։ 

Անդրադառնալով ՔՊ-ի ներսում առկա միջանձնային խնդիրներին և ԱԺ-ում օրերս քննչական կոմիտեի նախագահի հետ վեճին, նշեց, որ իր տպավորությամբ, ներսում միմյանց հանդեպ վստահություն չկա, մեկը մեկի դեմ «դոսյեներ» են հավաքում՝ պատրաստվելով հնարավոր իշխանափոխությանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։