Փաստ է, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Կոնստանտին Օրբելյանին սիրում և հարգում են: Իմ՝ «եկել եմ Կոնստանտին Գարիևիչի մոտ» բառերը աշխատակազմի աշխատակիցների, ներառյալ պահակների և անվտանգության աշխատակիցների դեմքը ողողեցին ջերմ ժպիտով: Համաձայնվեք, որ նման վերաբերմունքը հենց այնպես, օդի մեջ չի ստեղծվում: Կոնստանտին Օբելյանին ոչ լրիվ 3 տարում հաջողվել է խաղի, կատարման, բեմականացումների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Ուստի առավել քան անհասկանալի են մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի քայլերը, որը ավելի քան մեկ ամիս առաջ որոշել էր մեկ ժամում մաեստրոյից ազատվել… Մենք նրա որոշմանը և այն ամենին, ինչ եղել է հետո, բնորոշումներ և որակումներ չենք տա, ինչպես և ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում որոշեց խուսափել «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելուց և այն թեմայի շուրջ խոսելուց, թե ով, ում և ինչ ասաց ու պատասխանեց: Ի դեպ, նա իր դիրքորոշումը ներկայացրեց առանց ակնարկների և ավելորդ համեստության, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր օրերում չի գնահատվում:
Դուք վերադարձել եք Նյու Յորքից, որտեղ, կարծեմ, մասնակցել եք ինչ-որ շատհեղինակավոր միջոցառման, և ըստ լուրերի՝ կարծես, պայմանավորվել եք թատրոնիապագա նախագծերի շուրջ…
Այո, ես Նյու Յորք էի մեկնել, որտեղ ամեն տարի անցկացվում է Opera News Awards-ը, հյուրընկալվեցի Էնն Զիֆֆին. նա իր շրջանակում հայտնի անհատ է՝ Metropolitan Оpera-ի վարչության նախագահն է: Անչափ հետաքրքիր էր, մեծ թվով հայտնի վոկալիստներ, օպերային ռեժիսորներ կային…
Ճշտող հարց՝ Դուք Ձե՞ր միջոցներով եք համանման միջոցառումների մեկնում:
Ես երբեք պետական փողից ոչ մի կոպեկ չեմ ծախսել: Ոչ մի անգամ: Պետության հաշվին ոչ մի տեղ չեմ գնացել, ոչ մի հյուրանոցում չեմ ապրել պետության հաշվին և օրավճար էլ չեմ վերցնում:
Դուք սո՞ւրբ եք:
(Ծիծաղում է) Ինձ այդ ամենն ուղղակի պետք չէ…
Բայց չէ՞ որ Դուք երկիր եք ներկայացնում, հարցը նրա հեղինակությունն է… Չէ՞ որ կարելի է ծախսերի գոնե մի մասը վճարել պետական միջոցներից:
Դե, ինչ ասեմ… Իմ ոչ մի ուղևորության համար չի վճարվել: Նույնիսկ երբ մեկնեցի Դուբայ՝ պայմանավորվելու թատրոնի հյուրախաղերի շուրջ: Օ՜, ոչ, ներողություն եմ խնդրում, հյուրանոցի մի գիշերվա համար, այնուամենայնիվ, ֆինանսավորեցին… Ի դեպ, այդպիսի նպատակների համար թատրոնում հիմնադրամ կա, որից և ոչ մի անգամ չեմ օգտվել… Բայց վերադառնամ Նյու Յորքի ուղևորությանը, որովհետև կարևորում եմ տպավորություններս հայտնելը:
Ես մասնակցել եմ գալա ընթրիքին՝ նվիրված մեր թանկագին ընկերոջը, Metropolitan Opera-ի գլխավոր տնօրենի գեղարվեստական մասով տեղակալ Ջոն Ֆիշերին. նա, ի դեպ, շատ է սիրում Հայաստան գալ: Մենք նրան ճանապարհում էինք. Ֆիշերի պայմանագրի ժամկետը լրացել է, և նա որոշել է ազատ արվեստագետ լինել, ինչի համար Metropolitan Opera-ում բոլոր երգիչները և ղեկավարությունը չափազանց ափսոսում են: Ընթրիքի ժամանակ շփվեցի Պլասիդո Դոմինգոյի հետ, նա ջերմորեն էր հիշում իր ուղևորությունը Երևան, ասաց, որ հաճույքով մեկ անգամ էլ կգար:
0Comments