Արտասովոր դեպք Ստամբուլում. մահացած անձը վերակենդանացել, ապա կրկին մահացել է

Մանրամասներ
դեպք

Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այվանսարայի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին:

Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում:

Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ է դարձել, որ մահացածն այնուամենայնիվ ողջ է:

Չնայած այն բանին, որ Հալիթ Բայշուին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել համապատասխան օգնություն, նա կրկին մահացել է: