ՔՊ-ն մերժեց Արփի Դավոյանին

Մանրամասներ
քպ

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնապես հաղորդվեց միայն, որ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր։

Մինչդեռ տեղեկացանք, որ քննարկվել է արդարադատության նախարարի թեկնածության հարցը և ՔՊ-ականները թեկնածու չեն ընտրել:

Առաջադրվածները երկուսն էին՝ Արփի Դավոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, վերջինը ըստ լուրերի քվեարկությունից առաջ հանել է թեկնածությունը։ Դավոյանի օգտին էլ երկու անդամ է քվեարկել՝ Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։