Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը

Մանրամասներ
տեղ

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ըստ ոստիկանության՝ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:

Դավիթ Ղուլունցը ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել: