«Ինչը կարելի էր Փաշինյանին, չի կարելի մյուսների՞ն». լրագրողները` Արամ Հովհաննիսյանին

Մանրամասներ
քպ

Հանրային հեռուստաընկերության» շենքը, որտեղ քիչ անց կհասնի Բագրատ Սրբազանի գլխավորած երթը, այժմ շրջափակված է ոստիկանական մեծ ուժերով, տեղում է նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Լրագրողները նրանից փորձեցին ճշտել` ինչո՞ւ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ներխուժեց «Ռադիոտուն», որը ևս հատուկ պահպանվող տարածք է, նրա մուտքը ոչ ոք չկանխեց: «Ինչը կարելի էր Փաշինյանին, չի կարելի մյուսների՞ն»,- հարցրեցին լրագրողները:

«Ոչ մեկին չի կարելի օրենք խախտել, դե հիմա խի եք եկել, 6 տարի առաջվա դեպքերը վեր հանել»,- նեղսրտեց Արամ Հովհաննիսյանը: