Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան

Մանրամասներ
Արմեն Գրիգորյան տիգրան Աբրահամյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը,  ով ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավորում են արցախցիներին։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Օբյեկտիվ առումով բոլորս կենտրոնանում ենք Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի նման օդիոզ դեմքերի` Արցախի վերաբերյալ հնչեցվող հակահայ ձևակերպումներին և շատ ժամանակ մոռանում, որ նրանց թիկունքում կամ արանքում ծվարել է մի արցախցի բարձրաստիճան պաշտոնյա, ում համաքաղաքացիները բոլոր պատերազմներում ամենաակտիվ ձևով մասնակցություն են ունեցել, շատերը զոհվել են, իսկ ինքը` ուրանալով իր ծննդավայրն ու հայրենակիցներին, պաշտոնը և կարգավիճակը պահելու համար պատրաստ է համակերպվել Արցախի դեմ մշտապես իրականացվող այլանդակ արշավներին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր քպ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:

Արմեն Գրիգորյանը ոչ միայն «կուլ է տալիս» այդ գարշանքն ու ծաղրը, այլ ինքը ևս կրում է գործող իշխանության հռչակած «Արցախն Ադրբեջան է և վե´րջ» կարգախոսը:

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը, որովհետև իր նմանների համար հայրենիքն ու հողը ոչինչ են պաշտոնի ու փողի առաջ»,-գրել է նա։