«Հենց հանեցին օդերով, հիշեցիր, որ ազգություններին ես նկատի ունեցել. Տենց բառադի ու փնթի ձևով էլ պաշտոն եք ստացել». Արամ Գևորգյան

Մանրամասներ

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախի ԱԺ նախագահը պարզաբանում ա տարածել, ասում ա՝ ես ոչ թե ադրբեջան պետությանը նկատի ունեի, այլ այդ տարածքում ապրող տարբեր ազգություններին, որոնց կողքին հազարամյակներով ապրել ենք։

Ո՞նց ա ստացվում, որ հենց հանեցին օդերով, հիշեցիր, որ ազգություններին ես նկատի ունեցել, բայց բուն տեքստը գրելուց ու հրապարակելուց առաջ ընդհանրապես մտքովդ չէր անցել այդ փոքրի՜կ նյուանսն ընդգծել։

Տենց բառադի ու փնթի ձևով էլ պաշտոն եք ստացել, տենց բառադի էլ պաշտոնավարում եք, դրա համար էլ էս օրի ենք։

Լավ իմանալով, որ թշնամիդ կախվելու ա անգամ կետադրական նշաններիցդ, դու քեզ շռայլություն ես թույլ տալիս՝ օգտագործելու ձևակերպումներ, որոնք ավելի շատ վնասելու ենք քո պետությանը, քան օգուտ բերեն։

Հետո էլ սահմանափակվում եք գրելով, որ սխալ ենք հասկացել, անցնում եք առաջ։

Ձեզ ինչ կա, մեկ ա դուք չեք կրում ձեր եփած ճաշի հետևանքները։

Մեկ ա ժողովրդի ջանից ա դուրս գալիս»:

Արամ Գևորգյան