«Արդարադատության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի»․ Արփի Դավոյան. Տեսանյութ

Մանրամասներ
աժ

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանից լրագրողները հետաքրքվեցին, թե Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանից դժգոհությունների պատճառը ո՞րն էր․ «Մենք կատարել ենք մեր վերահսկողական գործառույթը, եղել են դժգոհություններ, որոնք մանրամասնելու համար երկար խոսել է պետք, այս պահին նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց Արփի Դավոյանը՝ նշելով միայն, որ դժգոհությունները մեկ օրում չեն առաջացել և որ հրաժարականի պահանջի պատճառն ամենևին էլ փոխնախարարի նշանակումը չի եղել։

«Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է և այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,- հավելեց Դավոյանը: