Մեզ նոր «սյուրպրիզներ» են սպասվում սահմանազատման հարցում, Բաքվի հերթական պահանջն է իրագործվելու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ԱԳՆ-ից տեղեկացանք, որ սահմանազատման գործընթացի կանոնակարգը հաստատվել է, բաց մինչ օրս սահմանազատումն իրականացվել է Բաքվի պահանջով՝ իր թելադրած տարածքներում։ Պարզ չէ, թե այս անգամ մեզ ինչ նոր «սյուրպրիզներ» են սպասվում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ 

Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի և Անկարայի կողմից հնչող պահանջներից, միջազգայնագետը նկատեց, որ չպետք է թույլ տալ, որ նրանց թելադրանքով Սահմանադրություն փոխվի, դա կործանարար է լինելու Հայաստանի համար։ Ըստ նրա՝ Անկախության հռչակագրից ազատվելը Բաքվի համար նոր ագրեսիա իրականացնելու համար պատճառ է դառնալու, այն մեր ծննդյան վկայականն է, չպետք է հրաժարվել։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: