Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ։
Իրինա Բոլգարը հայտարարել է, որ Դուրովը մի քանի անգամ բռնություն է գործադրել իր որդիներից մեկի նկատմամբ, ինչից հետո տղայի մոտ ուղեղի ցնցում է հայտնաբերվել: Առաջին անգամ Դուրովի հետ համատեղ երեխաների մասին կինը հայտարարել էր հունիսի վերջին։
Կինը այն բանից հետո, երբ Դուրովը, նրա վարկածով, դադարել է ալիմենտ վճարել, Ժնևի դատարաններից մեկին երկու հայց է ներկայացրել՝ երեխաների խնամակալության (քաղաքացիական) և ֆիզիկական բռնության (քրեական) մասին։ Forbes-ի տվյալներով՝ Դուրովը նրան ամսական 150 հազար եվրո է վճարել։ Առաջին հայցում, որը ներկայացվել է 2023 թվականի մարտին, նշվում է, որ գործարարը 5 անգամ բռնություն է գործադրել որդու նկատմամբ 2021-2022 թվականներին։
Դուրովի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: Իրինա Բոլգարի փաստաբանը հաստատել է, որ նա և երեք երեխաները մասնակցում են քաղաքացիական հայցին, սակայն հրաժարվել է մեկնաբանել քրեական բողոքը:
Forbes-ը հայտնում է, որ խմբագրությունն ունի փաստաթղթերի լուսապատճեններ և դրանց թարգմանությունները, որոնցում նշված է Դուրովի լրիվ անունն ու ծննդյան ամսաթիվը, ներառյալ նրա ծննդավայրը:
Դուրովի երեխաների մայրը հայց է ներկայացրել նրա դեմ
Մանրամասներ
![Դուրով](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-08/%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%BE%D5%AB%20%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%B5%D6%80%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%B5%D6%81%20%D5%A7%20%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%B6%D6%80%D5%A1%20%D5%A4%D5%A5%D5%B4%201.jpeg?itok=mcKm_Wt7)
0Comments