Հրապարակվել է վերաբնակեցման համար իդեալական 8 եվրոպական քաղաքների ցանկը

Մանրամասներ
իսպանիա

Հրապարակվել է վերաբնակեցման համար վճարելու պատրաստ թոշակառուների համար իդեալական ութ եվրոպական քաղաքների ցանկը,  գրում է New trader u-ն։

Պոնգա, Իսպանիա

Իսպանիայի հյուսիսի Կանտաբրյան լեռների Պոնգան գեղատեսիլ գյուղ է, որն իդեալական է բնության սիրահար թոշակառուների համար, հայտնում է Unian-ը։ Տեղանքն առաջարկում է 3000 եվրո առատաձեռն խրախուսանք այնտեղ տեղափոխվող զույգերի համար և ևս 3000 եվրո ամեն մի երեխայի համար:

Հինգ տարվա կացության պահանջն երաշխավորում է իրական նվիրվածություն համայնքի հանդեպ՝ դարձնելով այն հիանալի ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են արմատներ գցել ծերությունը դիմավորելիս:

Ալբինեն, Շվեյցարիա

Շվեյցարիայում ալպյան հանգստի մասին երազող թոշակառուների համար Ալբինենը գրավիչ առաջարկ ունի։ Վալե կանտոնի այս փոքրիկ գյուղը 45 տարեկանից ցածր մեծահասակներին առաջարկում է 25 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 25 հազար 300 եվրո) և ևս 10 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 10 հազար 120 եվրո) յուրաքանչյուր երեխայի համար: Սա կարող է հիանալի հնարավորություն լինել վաղաժամ թոշակի անցածների կամ տարեց ծնողների հետ տեղափոխվելու ցանկություն ունեցող ընտանիքների համար:

Բորգոմեցավալե, Իտալիա

Բորգոմեցավալեն իտալական Ալպերում բնակչության կրճատման դեմ պայքարում է անդիմադրելի առաջարկով: Նոր բնակիչները կարող են տուն ձեռք բերել ընդամենը մեկ եվրոյի դիմաց և ստանալ հավելյալ 2100 եվրո՝ բիզնես սկսելու համար:

Այս նախաձեռնությունը իդեալական է սեփական իտալական անշարժ գույք ունենալ կամ թոշակի ժամանակ փոքր բիզնես սկսել երազած թոշակառուների համար: Քաղաքի մուտքի ցածր արժեքը այն դարձնում է գրավիչ տարբերակ իրենց կենսաթոշակային ֆոնդը երկարացնել երազող և միաժամանակ կյանքի բարձր որակը վայելել ցանկացող թոշակառուների համար:

Անտիկիթերա, Հունաստան

Փոքրիկ Անտիկիթերա կղզին նոր բնակիչներին տուն և երեք տարվա համար ամսական 500 եվրո կրթաթոշակ է առաջարկում: Այս նախաձեռնության հետևում կանգնած է Հույն ուղղափառ եկեղեցին, որը ձգտում է բնակեցնել կղզին և պահպանել նրա ինքնատիպ մշակույթը: Անտիկիթերան ընտրած թոշակառուները կարող են ձեռք բերել մաքուր լողափերով և սերտ համայնքով միջերկրածովյան հանգիստ կենսակերպ:  

Ռուբիա, Իսպանիա

Գալիցիայի հյուսիս-արևմտյան շրջանի Ռուբիա գյուղը նոր բնակիչներին առաջարկում է ամսական մինչև 150 եվրո: Նախաձեռնությունը հիմնականում ուղղված է ընտանիքներին՝ տեղական դպրոցներում ընդգրկվածության ավելացման հույսով:

Սակայն սխեմայից կարող են օգտվել նաև թոշակառուները, հատկապես նրանք, ովքեր ցանկանում են տեղափոխվել հեռավոր հարազատների մոտ: Սա իդեալական վայր է թոշակառուների համար, ովքեր ցանկանում են ընկղմվել իսպանական մշակույթի մեջ և խաղաղ ապրելակերպ վայելել:

Կանդելա, Իտալիա

Իտալիայի Պուլյա շրջանի փոքրիկ Կանդելան քաղաքը ֆինանսական խթանների միջոցով նոր բնակիչների ներգրավման ծրագիր է իրականացրել։ Չնայած գումարները կարող են տարբեր լինել, քաղաքը պարտավորվում է ընդունել նոր բնակիչներին և պահպանել իր գրավիչ ապրելակերպը: Շեշտադրումը համայնքի վրա քաղաքը դարձնում է հիանալի ընտրություն նոր կապեր հաստատել երազող և թոշակի անցած սերտ համայնքի մաս կազմել ցանկացող թոշակառուների համար:

Պրեսիչչե և Ակվարիկա, Իտալիա

Պրեսիչչե և Ակվարիկա քաղաքները միավորել են ուժերը, որպեսզի առաջարկեն մինչև 30 հազար եվրո ՝ տուն գնելու և այն որպես հիմնական բնակավայր գրանցելու համար: Բացի դրանից, իշխանությունները լրացուցիչ միջոցներ են առաջարկում նաև նորածինների համար՝ դարձնելով այն գրավիչ տարբերակ ընտանյոք հանդերձ տեղափոխվել ցանկացող թոշակառուների համար:

Սարդինիա, Իտալիա

Իտալական Սարդինիա կղզին 15 հազար եվրո է առաջարկում 3000-ից քիչ բնակիչ ունեցող համայնքներ տեղափոխվել ցանկացողների համար։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի աշխուժացնել փոքր համայնքները և նոր բնակիչներին մոիկից ծանոթացնել միջերկրածովյան այս գեղատեսիլ կղզու կյանքին:

Թոշակառուների համար դա նշանակում է ֆինանսական խթաններ և ավելի առողջ ու ակտիվ ապրելակերպ վարելու հնարավորություն: Պահանջելը, որ միջոցներն օգտագործվեն տուն գնելու կամ վերանորոգելու համար, երաշխավորում է, որ նոր բնակիչները հետաքրքված կլինեն իրենց նոր համայնքի կյանքով: