Հայրը իննամյա տղային ցանկացել է զոհաբերել հարստություն բերող ծեսի համար

Մանրամասներ

Նիգերիայում ոստիկանությունը ձերբակալել է Բենինից ժամանած մի քաղաքացու, ով երեք հանցակիցների հետ փորձել է դրամական ծես կատարել, որը պահանջում էր մարդկային զոհաբերություն: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Vanguard-ը։

50-ամյա Պոմ Բանդան Նիգերիա է եկել իր իննամյա որդու հետ։ Տղամարդը տղային ասել է, որ ցանկանում է նրա համար աշխատանք գտնել որպես տան աշխատող, որից հետո նրան հանձնել է Բաբա Շինա անունով մի տղամարդու։ Հաջորդ ամսվա ընթացքում երեխան ապրում էր Բաբա Շինայի հետ, իսկ հետո վերադարձել է Բենին: Երեխայի ներկայությամբ հորը 35 հազար նիգերիական նաիրա են տվել՝ որպես աշխատավարձ, տնային գործերում օգնելու համար։

Ավելի ուշ Պոմ Բանդան բանակցել է այլ կասկածելի մարդկանց հետ և որդուն կրկին Բենինից բերել Նիգերիա։ Այս անգամ նա որոշել է երեխային զոհաբերել մի կախարդական ծեսի, որը, իր կարծիքով, հարստություն կբերի իրեն: Ծեսն իրականացնելու համար նրանք գտել են բուժաշխատողի, բայց պարզվել է, որ նա գաղտնի ոստիկան է, ով հայտնել է իրենց ծրագրերի մասին իրավապահներին:

Արդյունքում ձերբակալվել է չորս կասկածյալ, այդ թվում՝ Պոմ Բանդան։ Նախաքննության ավարտից հետո նրանք կներկայանան դատարան։ Երեխայի հայրը ոստիկաններին բացատրել է, որ ցանկանում էր ծիսակարգը կատարել, քանի որ իրեն գումար էր պետք։