Պակիստանցի 35 ուխտագնաց զոհվել, 15 հոգի վիրավորվել է Իրանի Յեզդ քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացրել է Radio Pakistan-ը։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակների խափանման պատճառով։ Պակիստանցի ուխտագնացները մեկնում էին Իրաք։
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է զոհերի դիերը տեղափոխել Պակիստան եւ օգնություն ցուցաբերել տուժածներին։
0Comments