Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ծիծաղել է Х սոցցանցի օգտատիրոջ վրա, որը ենթադրել է, որ Tesla-ի հիմնադիրը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին Cybertruck Tesla է նվիրել։
Օգտատերը հայտնել էր, որ ինքը շփոթված է այն տեղեկությունից, որ Մասկը տրամադրել է «մեքենաներ, որոնք պատրաստ են ռազմական օգտագործման համար Ամերիկայի թշնամիներին, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ»։
«Դուք իսկապես այնքան հետամնաց եք, որ կարծում եք, թե ես իբր Cybertruck եմ նվիրել ռուսաստանցի գեներալի՞ն։
Ցնցող է»,- ասել է Մասկը՝ կցելով սմայլիկներ իր մեկնաբանությանը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ «հարգելի Իլոն Մասկից» ստացել է Cybertruck Tesla։
Նա նաեւ ամերիկացի միլիարդատիրոջը հրավիրել է Չեչնիա։
Ցանցում հայտնվել են նաեւ կադրեր, որոնք պատկերում են Ռամզան Կադիրովին ստացած մեքենան թեստավորելիս։
0Comments