Պուտինը ոչ պաշտոնական ընթրիքի է Ալիևների հետ

Մանրամասներ
բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, իրենց Զուգուլբայի նստավայրում ընդունել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ոչ պաշտոնական ընթրիքը սկսվել է։

Զուգուլբա նստավայրում բազմիցս տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ Պուտինի մասնակցությամբ, մասնավորապես՝ 2013 թվականի օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևի և 2001 թվականի հունվարի 10-ին Հեյդար Ալիևի հետ։