Լայպցիգին մերձակա Շտերմտալ լճի ափին անցկացվող «Հայֆիլդ» փառատոնի ժամանակ այրվել է «Սատանի անիվը»։
Ինչպես գերմանական Bild տաբլոիդին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Յոզեֆին Զադերը, միջադեպի հետևանքով ավելի քան 30 մարդ թեթև վնասվածքներ է ստացել․ այդ թվում՝ չորս ոստիկան, փոխանցում է news-ը։ Միաժամանակ պարբերականը, վկայակոչելով գերմանական Կարմիր խաչի օպերատիվ վարչության ղեկավարին, գրել է, որ երկու մարդու վնասվածքն ավելի ծանր է։
Ականատեսների վկայությամբ, արագ դեպքի վայր են հասել հրշեջները, որոնք կարողացել են մարել կրակը։ Հրդեհի պատճառը, սակայն, դեռ չի պարզվել։
DW-ի հաղորդմամբ, «Հայֆիլդի» երաժշտական փառատոնն անցկացվում է Շտերմտալ լճի ափին։ Ակնկալվում է, որ 2024 թվականին «Հայֆիլդ» կայցելի մոտ 30 հազ․ մարդ:
0Comments