Լոնդոնում միջանցքի վերաբերյալ փաստաթուղթ կարող էր ստորագրվել. Ալիեւը հասկացավ, որ դա ՌԴ-ի դեմ է. Նահապետյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Չեմ բացառում, որ Լոնդում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը չի ցանկացել մասնակցել Ալիեւը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ասում էին, որ այդ հանդիպմանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու: Եթե այստեղ ստորագրվեր, դա ուղղակիորեն առաջին հերթին միջանցքին կվերաբերվեր: Ադրբեջանի համար միջանցքը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է հավաքական Արեւմուտքի համար, որովհետեւ այդ միջանցք կոչվածը Ռուսաստանի հարավի ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, դաշնակցի երկրների զենքի, զինամթերքի, անձնակազմի անխափան տեղափոխումն է Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, թուրքիայից եւ Թուրքիայով, Ադրբեջանով դեպի Կենտրոնական Ասիա կամ Միջին Ասիայի հանրապետություններ: Ալիեւն այնքան խորագետ է, որ եթե նույնիսկ իր համար այդ միջանցքը կարեւոր է, նա հասկանում է, որ դա հարվածում է իր երկու հարեւաններին՝ Ռուսաստանի եւ Իրանի շահերին: Ալիեւը հրաշալի հասկանում է, որ եթե ինքը ստորագրի մի փաստաթուղթ, որով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ձեւակերպումը, որ ապաշրջափակվող եւ նոր կառուցվող կոմունիկացիաների վերահսկողությունը Հայաստանում պետք է իրականացնի Ռուսաստանը, ապա նոր ստորագրվող փաստաթղթում Ռուսաստանին ուղղակի դուսր էին դնելու այդ վերահսկողության գործառույթից:

Ալիեւը հասկանում է, որ Իրանը եւ Ռուսաստանը իր դեմ որոշակի գործողություններ կարող են անել»,-ասաց Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ Ադրբեջանին ձեռնտու է Ռուսաստանի վերահսկողությամբ ճանապարհ ունենալ:

«Ալիեւին պետք է, որ Ադրբեջանը կապվի Նախիջեւանին, իրեն պետք չէ, որ թուրքական աշխարհը՝ սկսած Սիրիայից, զենք-զինամթերք, հազարչավոր ահաբեկիչներ տեղափոխվեն Ղազախստան եւ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ: Իսկ եթե ինքը համաձայնի, որ այս տարածքում միջանցք լինի, դրա շահառուն ոչ թե ինքն է լիենլու, այլ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան»,- ընդգծեց փորձագետը: