Քորն-դոգ. արագ և արտասովոր խորտիկ

Մանրամասներ

Բաղադրիչներ

1. Եգիպտացորենի ալյուր – 100 գ
2. Ցորենի ալյուր – 100 գ
3. Շաքարավազ – 3 ճ/գ
4. Աղ – 0.5 թ/գ
5. Կարմիր պղպեղ – 1 ճ/գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Սոդա – 1.5 թ/գ
8. Ձու – 1 հատ
9. Կաթ – 5 ճ/գ
10. Նրբերշիկ – 6 հատ
11. Բուսական յուղ՝ տապակելու համար – 300 մլ

Պատրաստման եղանակը

1. Խառնել բոլոր չոր բաղադրիչները, հետո ավելացնել ձուն և լցնել կաթը: Խառնել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել կաթ և ալյուր:

2. Նրբերշիկները փայտե փոքրիկ շամփուրների վրա անցկացնել և թավալել ալյուրի մեջ: Այնուհետև նրբերշիկները թավալել ստացված զանգվածի մեջ:

 

3. Կաթսայի մեջ լցնել բուսայուղը (2 սմ) և դնել կրակի վրա:

4. Երբ բուսայուղը տաքանա, տապակել նրբերշիկները:

5. Պատրաստի քորն-դոգերը դնել թղթե անձեռոցիկների վրա: Մատուցել մանանեխով և կետչուպով: