1. Կեղևով ամբողջական նարինջը տեղավորել ջրով լցված փոքր թասի մեջ, հասցնել եռման, եփել մոտ 5 րոպե, հետո վերցնել կրակից, ջուրը թափել և մի փոքր սառեցնել նարինջը:
2. Մոտ 10 րոպե լավ հարել ձուն՝ շաքարավազի հետ, հետո զգուշությամբ այդ խառնուրդին ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը:
3. Նարինջը կտրատել, բլենդերի օգնությամբ վերածել խյուսի և ավելացնել խմորին:
4. Չամիչը չորացնել, թավալել ալյուրի մեջ և ավելացնել խմորին:
5. Լցնել կաղապարի մեջ և թխել 45 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
0Comments