Բորշչ՝ գաղտնի բաղադրիչով

Բազուկը լվանալ, պատել ձիթայուղով և փաթաթել փայլաթիթեղով

Բաղադրիչներ

1. Բազուկ – 4 հատ
2. Բուսական յուղ – 4 ճ/գ
3. Գազար – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Կարտոֆիլ – 4 հատ
6. Մսի արգանակ – 600 մլ
7. Կիտրոնի հյութ – 3 ճ/գ
8. Ֆետա պանիր (գաղտնի բաղադրիչը) – 150 գ
9. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Բազուկը լվանալ, պատել ձիթայուղով և փաթաթել փայլաթիթեղով: Բազուկները 45 րոպե դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցում:

2. Գազարը մաքրել, լվանալ և խորանարդաձև կտրատել:

3. Սոխը մաքրել և կտրատել:

4. Տապակի մեջ տաքացնել մնացած յուղը և տապակել գազարը:

5. Ավելացնել սոխը և տապակել 3 րոպե: Լցնել մսի արգանակը և եռացնել:

6. Կարտոֆիլը մաքրել և խորանարդաձև կտրատել, ավելացնել արգանակին: Եփել 15 րոպե:

7. Բազուկը մաքրել և խորանարդաձև կտրատել: Ավելացնել արգանակին և հարել բլենդերով:

8. Համեմել աղով և պղպեղով, ավելացնել կիտրոնի հյութ: Լցնել տարաների մեջ և յուրաքանչյուրի մեջ կտրատված ֆետա պանրի կտորներ ավելացնել: