Երբ ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն. Պուտինը հայտնել է՝ ԱՄՆ-ն երբ «կհրաժարվի» Զելենսկիից

Մանրամասներ

Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կհանդուրժի ևս մեկ տարի` մինչև 2025 թվականի գարուն, իսկ հետո կփոխարինի նրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կստիպի Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը կայացնել այս որոշումները՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան, իսկ հետո նրանք պարզապես կազատվեն Զելենսկիից։ Սա հեշտ պատմություն չէ։ Օրենքը պետք է ընդունվի, և որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Հիմա 2024 թվականի հունիսն է։ Այս ամենն անելու համար, կարծում եմ, պետք է մեկ տարի: Մինչև գարուն, մինչև առնվազն հաջորդ տարվա սկիզբ Զելենսկիին կհանդուրժեն։ Երբ նա ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում «Արևմուտքի թեկնածուները մի քանիսն են»: