Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը։
Ստորև ձեզ ենք ներկայացնում հիմնական դրույթները.
- Ռուսաստանն իրեն չի համարում Արևմուտքի թշնամի և չի մեկուսանում նրանից, չունի թշնամական մտադրություններ
- Ռուսաստանն ապավինում է Արևմուտքի կողմից առճակատման անիմաստության գիտակցման և հավասար փոխգործակցությանը վերադառնալու կամքի վրա
- Մոսկվան ԱՄՆ-ի կուրսը դիտարկում է որպես իր անվտանգության և միջազգային խաղաղության համար ռիսկերի հիմնական աղբյուր
- Առաջնահերթությունը կտրվի աշխարհում ԱՄՆ-ի գերակայության մնացորդների վերացմանը
- Մոսկվան ձգտում է բոլոր երկրների համար հավասարապես ապահովել անվտանգություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։
- Հատկապես կարևոր է Չինաստանի և Հնդկաստանի հետ կապերի համակողմանի խորացումը և համակարգումը։
- Մերձավոր արտերկրում հիմնական նպատակը տարածաշրջանը խաղաղության, բարիդրացիության և բարգավաճման գոտու վերածելն է։
0Comments