Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։
«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել է Թասմաղամբետովը։
Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները. Թասմաղամբետով
Մանրամասներ
0Comments