Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ-ն, խոստովանել է արարքն ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ), հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Սոֆյա Կ-ն ոստիկանաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիքը: Նա ձերբակալվել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ Սոֆյա Կ-ն նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
0Comments