Չարենցավանում դիմակավորված անձը ներխուժել է 61-ամյա կնոջ բնակարան և գողացել ոսկյա զարդեր

Կնոջ բնակարան մեկ անձ է մուտք գործել, դա նաև ֆիքսել են տեսախցիկները

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում մարտի 8-ին տեղի ունեցած ավազային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմակավորված անձը  ներխուժել է Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքով 61-ամյա կնոջից պահանջել ոսկյա զարդեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  2-րդ 3-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

«Կնոջ բնակարան մեկ անձ է մուտք գործել, դա նաև ֆիքսել են տեսախցիկները»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ: