Ադրբեջանը թիրախավորել է Բագրատ սրբազանին

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Սահմանազատման գործընթացի հետ կապված` Ադրբեջանը հղում չի անում Ալմա Աթայի հռչակագրին, ինչը Հայաստանում անորոշությունը մեծացնում է և ազդում է ներքաղաքական կյանքի վրա։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ցույցերին՝ Պետրոսյանը նշեց, որ կանխատեսումներ չի կարող անել, թե ինչ ընթացք կստանա բողոքի ալիքը, բայց այն օբյեկտիվ գործընթաց է։

«Ադրբեջանն ուզում է ազդել Հայաստանի ներքին պրոցեսների վրա, հիմա թիրախավորել է Բագրատ Սրբազանին և խոսում են նույն է թեզերով ինչպես իշխանությունը, դա միտումնավոր է արվում, այստեղ լարվածությունը մեծացնելու համար»,- ընդգծեց արևելագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։