Սամվել Վարդանյանը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով

Մանրամասներ
Սամվել Վարդանյան

ՀՀ Ոստիկանությունը քիչ առաջ ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին՝ խուլիգանության մեղարանքով։

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Հակոբյանի և ՔՊ-ական պատգամավոր Սամվել Հակոբյանի միջև։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Վարդանյանը հանրային պարսավանքի է ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, ում տեսնելով փողոցում՝ դավաճան էր անվանել նրան, ինչի համար ձերբակալվել էր։