Խստորեն դատապարտում ենք Իրանի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա․ քայլեր ենք ձեռնարկում․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մանրամասներ
Ռիշի Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ իր երկիրն աշխատում է դաշնակիցների հետ՝ «իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»:

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ես խստորեն դատապարտում եմ իրանական ռեժիմի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա: Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր սեփական բակում։

Մեր դաշնակիցների հետ մենք շտապ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխարգելման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետը իր X սոցիալական ցանցում։