«Ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում»․ Ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար

Մանրամասներ
զենք

«Ռուսական զորքերը մարտավարական հաջողության են հասնում»,- «Страна.ua»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

«Հակառակորդը ավելացնում է իր ուժերը՝ ներգրավելով զրահատեխնիկա, նոր ստորաբաժանումներ, ինչի արդյունքում պարբերաբար մարտավարական հաջողությունների է հասնում»,- ասել է Սիրսկին։

Ռուսական կողմն էլ, օրեր առաջ ամփոփելով ուկրաինական կողմի մարդկային ու նյութատեխնիկական կորուստները, հայտարարել էր, որ հունվարից այս կողմ Ուկրաինան 80 000 զինծառայող է կորցրել, 14 000 միավոր տարբեր սպառազինություններ, այդ թվում՝ 1 200 -ից ավելի տանկ ու այլ զրահատեխնիկա։

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ուկրաինական կողմը, ամռանը ձեռնարկած հակահարձակումը տապալելուց հետո, փորձում է ամրանալ առանձին ուղղություններում, սակայն արդյունքի չի հասնում․ ռուսական զինուժը արևմտյան ուղղությամբ շարունակում է ճնշել ու հետ մղել ուկրաինականին։