Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ այժմ կարևոր է թույլ չտալ, որ ահաբեկիչները նոր հանցագործություններ իրականացնեն:
ՌԴ նախագահն այս մասին հայտարարել է իր ուղերձում՝ հավելելով, որ Մոսկվայում և երկրի բոլոր շրջաններում անց են կացվում հակաահաբեկչական լրացուցիչ միջոցառումներ:
«Հիմա գլխավորն է թույլ չտալ, որ այս արյունահեղության հետևում կանգնած մարդիկ նոր հանցագործություններ կատարեն»,- ընդգծել է Պուտինը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 133-ի։ ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։
0Comments