Ուկրաինական զորքը փորձել է անօդաչուներով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները, զոհեր և ենթակառուցվածքների ավերածություններ չկան։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Բաբուշկինը։
«Այսօր առավոտյան ուկրաինական ռեժիմը կրկին փորձել է հարձակվել մեր մարզի հյուսիսային շրջանների վրա: Բոլոր ծառայությունները կանոնավոր աշխատել են։ Անօդաչուների մի մասը ճնշվել է ՌԷՊ–ի միջոցով և ոչնչացվել, մյուսը` խոցվել ՀՕՊ–ի կողմից, հենց դրա աշխատանքի ձայներն են լսել բնակիչները»,- գրել է նա Telegram-ում։
Նա հավելել է, որ խոցված անօդաչուի ընկնելու ժամանակ հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է ԱԻՆ հերթապահ ծառայության կողմից։
0Comments