Հալեպում ստեղծված իրավիճակը ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ. Կրեմլ

Մանրամասներ
ասադ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը իրավիճակը Հալեպում ստեղծված իրավիճակն անվանել է «ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակին, դա, իհարկե, ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ այս տարածաշրջանում, և մենք կողմնակից ենք, որ սիրիական իշխանությունները արագ վերականգնեն կարգուկանոնը այս տարածքում և սահմանադրական կարգը», - ասել է Պեսկովը։

Նախօրեին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սիրիական զինված ուժերը պատասխանել են Հալեպ և Իդլիբ նահանգներում իրականացված ահաբեկչական հարձակմանը։ Զինյալները մեծ կորուստներ են կրել և՛ տեխնիկայի, և՛ կենդանի ուժի շրջանում։