Հանգուցալուծումը կլինի այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ, մենք գալու ենք դրան, հասնելու ենք դրան

Մանրամասներ

Այսօր, Հանարապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործողություններին և այդ համատեքստում իշխանությունների հնչեցրած գնահատականներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց․

«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն բարդ խնդիրներ լուծել, այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտականությունները կատարել, եթե մենք դա անենք, եթե մենք չանենք, ուրիշը ինչո՞ւ պետք է գա մեր փոխարեն դա անի, որքան էլ մեզ բարեկամ լինեն։

Խաղաղապահները անում են այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, պետք չէ սեփական խնդիրները բարդել ուրիշների վրա։ 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա դժվար է նախկիններին մեղադրել, մեղադրում են խաղաղապահների՞ն։ Այո, բոլորիս ակնկալիքները Ռուսաստանից ավելի շատ են, բայց ցանկացած ակնկալիք միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես փչացրեցին, ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային»։

Սարգսյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը։

«Նրանք ուղղակի լվացել են իրենց ձեռքերը, հրաժարվել են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը, հանգուցալուծումը կլինի այնպես, ինչպես լուծվեց 30 տարի առաջ, մենք գալու ենք դրան, հասնելու ենք դրան»,- նշեց երրորդ նախագահը։

Հարցին՝ խնդրի լուծման ինչ հնարավորություններ է տեսնում, երրորդ նախագահը ասաց․

«Դիմակայել, պայքարել , ուրիշ ի՞նչ հնարավորություն պետք է լինի»։