Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան

Մանրամասներ
վրաստան

Կառավարության որոշման դեմ բողոքող քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ։ Ներկա պահին ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան, հայտնում է Interpressnews-ը։

Մասնակիցներից ոմանք ի նշան բողոքի հարվածել են օրենսդիր մարմնի գլխավոր մուտքի մոտ կանգնեցված մետաղական պատնեշներին։

Հավաքվածներն իրենց հետ ցուցապաստառ են բերել՝ «Իրենց ընտրել է օլիգարխը, ոչ թե ժողովուրդը»։

Ըստ տեղեկությունների՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին կմիանա այսօրվա ակցիային և կդիմի քաղաքացիներին։

Ապրիլի 9-ի փողոցում մոբիլիզացվել են իրավապահները։

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող թիմի որոշման մասին, ըստ որի Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի։ Հատուկ ջոկատայինները ցուցարարների դեմ բազմիցս ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա են կիրառել։