Մոսկվայում բացվել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը` հետախուզական գործունեության հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է։
Ինչպես նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, կդիտարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն առաջիկայում ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետագա փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։
Հանդիպմանը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
Մանրամասներ
![դրոշ ապհ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-11/%D5%84%D5%B8%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D4%B1%D5%8A%D5%80%20%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D6%87%20%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8.jpg?itok=IQDpe4kl)
0Comments