Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից թարմաված միջուկային դոկտրինի հրապարակումը պատասխան միջոց է, ՆԱՏՕ-ն պետք է մտածի այդ մասին:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի այս դիրքորոշումն առաջին հերթին,իր դեմ ուղղված վարքագծի դեմ ընդունված միջոց է: Ռուսաստանի այս քայլը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից», - ասել է Թուրքիայի ղեկավարը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ունի ուժեր և միջոցներ՝ իրեն պաշտպանելու համար:
«Նույն կերպ էլ մենք (ՆԱՏՕ-խմբ.) պետք է պաշտպանենք մեզ և միջոցներ ձեռնարկենք մեր պաշտպանության համար: Ուկրաինան և Ռուսաստանը մեր հարևաններն են, և մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները նրանց հետ: Հուսով եմ, որ մենք հնարավորինս շուտ կհասնենք հրադադարի և խաղաղություն կհաստատենք»,- հավելել է Էրդողանը:
0Comments