Ուկրաինայի ԶՈւ–ն փորձել է ԱԹՍ–ներով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները. մարզպետ

Մանրամասներ
4

Ուկրաինական զորքը փորձել է անօդաչուներով գրոհել Աստրախանի մարզի հյուսիսային շրջանները, զոհեր և ենթակառուցվածքների ավերածություններ չկան։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Բաբուշկինը։

«Այսօր առավոտյան ուկրաինական ռեժիմը կրկին փորձել է հարձակվել մեր մարզի հյուսիսային շրջանների վրա: Բոլոր ծառայությունները կանոնավոր աշխատել են։ Անօդաչուների մի մասը ճնշվել է ՌԷՊ–ի միջոցով և ոչնչացվել, մյուսը` խոցվել ՀՕՊ–ի կողմից, հենց դրա աշխատանքի ձայներն են լսել բնակիչները»,- գրել է նա Telegram-ում։

Նա հավելել է, որ խոցված անօդաչուի ընկնելու ժամանակ հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է ԱԻՆ հերթապահ ծառայության կողմից։