Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ
Յենս Ստոլտենբերգ ալիև

Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների, Սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի»,-ասել է Ստոլտենբերգը: