Թուրքիայի համար կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը. Էրդողան

Մանրամասներ
Էրդողան սյունիք

Թուրքիայի նախագահը Թուրքիայում օտարերկյա դեսպանների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիր կնքելու կարեւորության մասին։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի համար առաջնային տեղ է զբաղեցնում։ Նա պնդել է, թե Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումով տարածաշրջանում նոր ժամանակաշրջան է սկսվելու։