Շոտլանդիայում կուղբերը պաշտոնական պաշտպանություն կունենան

Լիցենզիաները կտրվեն Ողնաշարավոր կենդանիների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի համաձայն

Շոտլանդիայում հայտարարել են, որ այսուհետ կուղբերը կհամարվեն պաշտպանության ենթակա կենդանիներ, հաղորդում է Press Association-ը:

Շոտլանդիայի կառավարոթյունում հաստատել են, որ կուղբերը ներառվել են Ողնաշարավոր կենդանիների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայում:

Նման կոչով մասնավորապես  հանդես է եկել Շոտլանդիայի վայրի բնության հիմնադրամը:

Կուղբերի պաշտպանության վերաբերյալ քննարկումներն անցկացվել են անցյալ տարվա հոկտեմբերին եւ մասնակիցների 83 տոկոսը կողմ  է արտահայտվել կրծողներին հատուկ պահպանվող կենդանիների ցուցակում ներառելուն:

Օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա մայիսից, կուղբերի որսը կթույլատրվի միայն լիցենզիայի առկայության դեպքում, որը կտրվի Շոտլանդիայի վայրի բնության հիմնադրամի կողմից:

Լիցենզիաները կտրվեն  Ողնաշարավոր կենդանիների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի համաձայն: