Ալիևն օգտակար է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Մանրամասներ
ալիև

Փետրվարի 18-ին Մյունխենում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդի հանդիպումը։

Հանդիպմանը Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգտակար է եղել և անցել է կառուցողական մթնոլորտում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ, այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել արտգործնախարարների մակարդակով։