ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վտանգի տակ է դնում ամերիկյան զորքերի և նրանց դաշնակիցների անվտանգությունը։
Այսկերպ է Ստոլտենբերգը մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, որն ասել է, որ ինքը Ռուսաստանից չի պաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք բավարար գումարներ չեն ներդնում պաշտպանության ոլորտում։
«Ցանկացած ենթադրություն, թե դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, խաթարում է մեր ողջ անվտանգությունը, ներառյալ Միացյալ Նահանգների անվտանգությունը, և մեծ ռիսկի է ենթարկում ամերիկացի և եվրոպացի զինվորականներին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ինքն ակնկալում է, որ «անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում, Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ և նվիրված դաշնակիցը»։
0Comments