Կրակել են ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ

Մանրամասներ
Թաթուլ Ասիլյան

Հունվարի 14-ին, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինը կրակոցների պահին ընտանիքի անդամների հետ եղել է տանը ու, բարեբախտաբար, նրանք չեն տուժել