Սպիտակ տան աշխատակիցներին պաղեստինամետ ցուցարարների պատճառով այլ վայր են տարհանել։
Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ցուցարարները անկարգություններ էին կազմակերպել շենքի մոտ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատն ու ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր նետել։
Ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հուսիներին։
Թե կոնկրետ ուր են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները՝ չի նշվում։
0Comments