Չինաստանը բողոք է ներկայացրել Ճապոնիայի արտգործնախարարին։
Պատճառը վերջինիս շնորհավորանքն է Թայվանի ղեկավար Լայ Ցինդեին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայում Չինաստանի դեսպանատունը։
Պեկինը ճապոնական կողմի հայտարարությունն անվանել է լուրջ միջամտություն ՉԺՀ-ի ներքին քաղաքականությանը, ինչպես նաև «միասնական Չինաստանի» սկզբունքի խախտում։
Նախօրեին Թայվանի բնակիչները նոր նախագահ են ընտրել 64-ամյա Լայ Ցինդեին, ով ՉԺՀ-ից անկախության կողմնակից է։
0Comments