Պուտինն անհավանական բարդ իրավիճակում է. Բայդեն

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ փորձում է վախեցնել ուկրաինացիներին և ստիպել նրանց կապիտուլյացիայի ենթարկել։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 19-ին, հաղորդում է Սպիտակ տան կայքը։

Այսպես Բայդենը պատասխանել է ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Պուտինի կողմից ռազմական դրություն մտցնելու մասին հարցին:

«Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինն անհավանական բարդ իրավիճակում է, և ինձ թվում է, որ նրան հասանելի միակ գործիքը դաժան վերաբերմունքն է Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որպեսզի ստիպի նրանց կապիտուլացվել։ Նրանք չեն պատրաստվում դա անել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ստորագրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ կազմ ներառման և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագրերը: