![ա](/sites/default/files/inline-images/%D5%A2%D5%AC%D5%AB%D5%B6%D5%AF%D5%A5%D5%B6%20%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6_1.jpg)
ԱՄՆ պետքարտուղարն այս մասին հայտարարել է Գերմանիայում G7-ի արտգործնախարարների հանդիպմանը, գրում է BBC-ն։ «Մեծ յոթնյակի հետ միասին աշխարհի երկրները հասկացնում են նախագահ Պուտինին, որ միջուկային զենքի ցանկացած օգտագործում աղետ կլինի նրա և Ռուսաստանի համար»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է նաեւ G7-ի կողմից ռուսական նավթի գնի առավելաչափի սահմանման մասին. այսպես են արևմտյան երկրները փորձում պատժել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար։
Նրա խոսքով, այս միջոցառումն անհրաժեշտ է առաջին հերթին «պահանջարկը բավարարելու համար»։ «Եվ երկրորդը, սահմանափակել նախագահ Պուտինի կարողությունը՝ իր գրպանները հագեցնելու էներգետիկ եկամուտներով՝ սնուցելու և ֆինանսավորելու Ուկրաինայի դեմ պատերազմը: Ես կարծում եմ, որ այս մեխանիզմը կօգնի մեզ դա անել», բացատրել է Բլինքենը:
0Comments